Ереван, 13.Декабрь.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активов Учёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на Солнце Израиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана Беспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной России Аронян победил Карлсена и взял титул Freestyle Chess Первопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое поле Квота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличена Фон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕС Армении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей Оверчук


«2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»

Интервью

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ ընդգծում է՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Հարավային Կովկասում առկա է սուր մրցակցություն և հակադրություն քաղաքական Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև քաղաքական Արևմուտքի և Իրանի միջև: «Այդ հակադրությունը դրսևորվում է Վրաստանում, Ադրբեջանում և հատկապես Հայաստանում: Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի գործող իշխանությունը հրավիրել է հակադրության կողմ քաղաքական Արևմուտքին, որպեսզի Հայաստանը դառնա ուժային ռեգիոնալ և գլոբալ բևեռների հարցերի պարզաբանման, մրցակցության ու բախման հարթակ: Եվ դա արել են հրապարակային՝ հայտարարելով, որ, օրինակ՝ Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում է, որպեսզի հետևի այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև հետևի Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ստորաբաժանումներին:

Ի դեպ, այդ քաղաքացիական նախաձեռնության մեջ որևէ քաղաքացիական անձ ներգրավված չէ, դրանք եվրոպական պաշտոնաթող և գործող զինվորականներ են, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ Ֆրանսիայից և Գերմանիայից: Մյուս կողմից՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ առևտուրը պայմաններ է ստեղծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դառնա ռեգիոնալ և գլոբալ ուժային բևեռների առևտրի առարկա, ընդ որում՝ նրանց մի մասը խաղում է նաև Հայաստանի միջոցով, այսինքն՝ նրանց մի մասի դիրքորոշումն արտաբերվում է Հայաստանի գործող իշխանությունների հայտարարությունների տեսքով: Սա ոչ այնքան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում Հայաստանում և Հարավային Կովկասում՝ Հայաստանի շուրջ, այլ Հայաստանի՝ որպես ենթադրելի ինքնիշխան պետության ինքնիշխանության բոլոր բաղադրիչները զրոյացնում է: Հաճախակի նշում են, որ Հայաստանը ներկայացված է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ սեղանի վրա: Այդ բնորոշումը բավականին դիպուկ է և հիմնավոր: Այս առումով Հայաստանից տարբերվում է Վրաստանը, որը վերջին երկու տարվա ընթացքում ամեն քայլ ձեռնարկեց, որպեսզի չդառնա Ռուսաստան-Արևմուտք հակադրության մրցակցության թատերաբեմ՝ ունենալով ռազմավարական հարաբերություններ Արևմուտքի հետ:

Հակառակը՝ վրացական իշխանությունները երբեմն բավականին կոշտ ձևակերպումներով հրաժարվեցին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու՝ Ուկրաինայի իշխանությունների պահանջներից և փորձում են տարիներ առաջ Միխայիլ Սաակաշվիլու միջոցով Վրաստան պետության ինքնիշխանությունը Արևմուտքին մատաղ արած վիճակից վերականգնել պետություն ասածը և ունենալ ազգային շահերի կոնցեպտ: Վրաստանում հոկտեմբերին անցկացվելիք ընտրությունները լինելու են այդ պետության և Հարավային Կովկասի ճակատագրում կարևորագույն իրադարձություններից մեկը: Արևմուտքը կոմպրոմիսի չի գնալու Վրաստանի հարցում, գնալու են մինչև վերջ՝ ընդհուպ մինչև հետընտրական բախումներ, որովհետև Արևմուտքին օդ ու ջրի պես պետք է, որ Ռուսաստանի դեմ բացվի երկրորդ ճակատ: Ռուսները և Վրաստանի գործող իշխանությունները փորձելու են ամեն քայլ ձեռնարկել, որպեսզի այդ ճակատը չբացվի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ղևոնդյանը:

Մանրամասնում է, թե ինչու է կենտրոնանում վրացական սցենարի վրա: «Վրաստանը ռեգիոնի կառավարման բանալին է: Վրաստանով են անցնում Ադրբեջանից Թուրքիա և եվրոպական երկրներ գնացող նավթագազային ուղիները, կոմունիկացիոն ուղիները: Վրաստանում իրավիճակի փոփոխությունն ուղղակիորեն կապված է լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ապագայի հետ: Եթե Վրաստանից Արևմուտքն այս կամ այն չափով դուրս մղվեց, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունն Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի համար էականորեն ավելանալու է, իսկ այստեղ մի կողմից՝ կարմիր գծեր ունի Իրանն իր հայտարարությունների մակարդակով, մյուս կողմից՝ այստեղ ներգրավվածության անհրաժեշտություն և շահեր ունի Ռուսաստանի Դաշնությունը»,նշում է մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկման մասով Հայաստանի իշխանությունը:

Հրապարակային խոսքում նրանք մեկ մի բան են ասում, մեկ ուրիշ օր՝ լրիվ այլ բան: «Իրականության մեջ Հայաստանի գործող իշխանությունները դեռ հեռու անցյալից հստակ հաստատողական դիրքորոշում են ունեցել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: 2018 թ.-ին Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունեցել մի քանի պետությունների մայրաքաղաքներում նախապես պլանավորված պրոցեսի արդյունքում: Դեռ այն ժամանակ Արցախի հանձնման ու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը եղել է օրակարգային: «Միջին միջանցքի» գաղափարի մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց նաև Հայաստանի գործող վարչապետը: Դրա տեսանկյունից կարևոր է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրականացվի, սակայն միայն «Խաղաղության պայմանագրի» որոշակի կետերի՝ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթի ներքո: Հայաստանի գործող վարչապետին այդ փաստաթուղթն օդ ու ջրի պես պետք է:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կազմված էր երեք հիմնական բաղադրիչից՝ Արցախից, ռուս խաղաղապահներից և կոմունիկացիաներից: Առաջին երկուսի հարցերն առոչինչ են դարձել, որովհետև իրականության մեջ գոնե այս փուլում այդ խնդիրները չկան: Իսկ միջանցքի պարտավորությունները կողմերն ունեն, որովհետև թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը ստորագրել են այն, նրանցից որևէ մեկը չի չեղարկել իր ստորագրությունը: Որոշ ժամանակ առաջ Հայաստանի վարչապետը, երբ փորձում էր հեռակա բանավեճի մեջ մտնել ՌԴ չինովնիկների հետ, ԱԺ ամբիոնից թղթից կարդաց նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միջանցքին վերաբերող հատվածը: Նա կարդաց այդ հոդվածի՝ միջանցքի վրա վերահսկողության իրավունք ունեցող կողմին վերաբերող հատվածի մի մասը միայն: Չկարդաց այն հատվածը, որ, ըստ հայտարարության, մի կողմից՝ Սյունիք-Քարվաճառ, մյուս կողմից՝ Սյունիք-Նախիջևան հատվածում տեղակայվելու են հսկիչ անցագրային կետեր, որտեղ տեղակայվելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:

Նա ԱԺ ամբիոնից հերքեց նման կետի գոյությունը փաստաթղթում: Գործ ունենք դասական սուտասանի հետ, դա փաստ է: Այդ հայտարարությունը ստորագրել է գործող վարչապետը, հետևաբար՝ մանիպուլ յացիաները և սուտը այս հարցում առնվազն ծիծաղ են առաջացնում: Նստել, մտածել են, թե ինչպես անեն, որ «Զանգեզուրի միջանցքը» փոխանցեն ադրբեջանական կողմին, և փաթեթավորումը գեոպոլիտիկ բովանդակությամբ չլինի: Մտածել են, որ կարող են դիմել մասնավոր պահնորդական կազմակերպության, որի մեջ կարող են լինել ամենատարբեր պետությունների վերահսկողական և անվտանգային ծառայությունների ներկայացուցիչներ, դիցուք՝ Թուրքիայի և Ադրբեջանի: Մանր սոցիալական շուստրիության գործիքներով փորձում են «ֆռռացնել» գեոպոլիտիկ ուժերին, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին: Սա անորակ արտաքին քաղաքականության, մանր մտածողության արդյունք է: Միջազգային հարաբերությունները, քաղաքականությունը շատ կոշտ, դաժան և լուրջ բան են: Չի կարելի է այս որակի տեքստեր, նախաձեռնություններ և քայլեր ձեռնարկել, դրանք կարող են առնվազն ճակատագրական լինել այդ պետության համար»,-հավելում է քաղաքագետը:

Հայաստանի իշխանությունը ցանկանում է նաև օր առաջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ինչո՞ւ է շտապում: «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետին օդ ու ջրի պես անհրաժեշտ այդ պայմանագիրը: Նա ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին: Չի բացառվում, որ եթե կարողանան Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել, դրանից հետո կփորձեն կազմակերպել արտահերթ ընտրություններ: Այդ մասով որոշ խնդրահարույց հանգամանքներ կան Սահմանադրական հանրաքվեի մասով: Քանի որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանում կառավարել ցմահ, որովհետև հասկանում է, որ աշխարհում իր համար ամենաանվտանգ կետը Հայաստանի Հանրապետությունն է այն ամենից հետո, ինչ նա արել է Արցախի և Հայաստանի հետ, հետևաբար հասարակությանը նոր քարոզչական կերակուր պետք է տրամադրի, և դա «Խաղաղության օրակարգն» է, որի մասին անդադար խոսում է, իսկ հակառակորդ քաղաքական ուժերին մեղադրում է պատերազմ բերելու, Ադրբեջանի հետ հարաբերությունները սրելու մեջ:

Փորձում է հայի կենցաղային տեսակի ուղեղը լցնել խաղաղության սննդով և այդ հոսանքի տակ իր շատ ցածր ռեյտինգի պայմաններում նորից գալ իշխանության: «Խաղաղության օրակարգը» պետք է նաև Արևմուտքին: Նա հանձնառություն է վերցրել Արևմուտքի առաջ, Հայաստանում Արևմուտքը չի խաղում մեկ հոգով, այսինքն՝ խաղադրույք չի կատարում միայն գործող վարչապետի վրա, կան այլ շրջանակներ, որոնց հետ Արևմուտքը փորձում է հարաբերվել:Արտահերթ ընտրությունների օրակարգը արևմտյան երկրներն էին դաշտ բերել: Իզուր չէ, որ ԱՄՆ-ից հետազոտական ինստիտուտներ եկան, ռեյտինգային հետազոտություններ կատարեցին և նշեցին, որ Հայաստանի վարչապետի վստահության ռեյտինգը շատ ցածր է, հետևաբար հանրային դիրքավորումը պետք է փոխել: Դրանից հետո տեսանք երկու էլեմենտ՝ ընդգծված հակառուսականություն, Հայաստանի ինքնիշխանության թեզի անընդհատ շրջանառում և կենցաղային հայի կերպարի որդեգրում՝ հեծանիվ վարելը, շուկայից առևտուր անելը, ընտանեկան միջավայրը:

Նրանք հասկացան, որ «նախկինների» վրա մեղադրանքներ բարդելն այլևս չի աշխատելու նոր քարոզչական դաշտում, հետևաբար պետք են քաղաքական նոր միֆեր: Գործող վարչապետը շատ լավ հասկանում է, որ եթե իրողություն չի դարձնում այն հանձնառությունները, որոնք նա ստանձնել է քաղաքական Արևմուտքի և ռեգիոնալ որոշ երկրների առջև, ապա հավանականությունը մեծ է, որ կփորձեն նրան փոխել: Նա միշտ ունի պահուստային տարբերակներ՝ հակառուսական հրապարակային քարոզչությունը կտրուկ և անմիջապես փոխել ռուսամետության մաստեր-կլասով: Նա «իզմեր» չունեցող քաղաքական գործիչ է, ոչ թե պետական գործիչ: Այնուամենայնիվ, նա ունի սեփական անձի, սեփական անվտանգության հետ կապված ներքին լարումներ, և դրանք անհիմն չեն»,-հավելում է քաղաքագետը:

Ընդգծում է՝ «Խաղաղության օրակարգը» որոշակի միջանկյալի արձանագրում է: «Ադրբեջանն ասում է՝ քանի դեռ ամեն ինչ չենք բանակցել ու որոշել, որևէ պայմանագիր ստորագրման ենթակա չէ: ՄԱԿ-ում Հայաստանի գործող վարչապետը երևի աշխարհի բոլոր պետությունների պատմության մեջ մի ստորացուցիչ բան ասաց՝ կապված պետության ինքնիշխանության ու ոչնչացման թեզի հետ. «Չնայած պայմանագրում կան կետեր, որոնք չեղարկում են կողմերի բոլոր պահանջները միմյանց նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ցանկանում է՝ մեր Սահմանադրությունը կփոփոխենք և հանրաքվե կանցկացնենք»: Պետության սահմանադրական կարգի հիմնասյունն ինքնիշխանությունն է, որը ենթադրում է, որ այդ տարածքի վրա գտնվող իշխանությունը մենիշխան է և անկախ է որոշումներ կայացնելու հարցում: Հայաստանի գործող վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանն ուզում է, մենք կանենք սա: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ աշխարհի պետություններն այլևս Հայաստանին չեն դիտում որպես պետություն, այլ դիտում են որպես գաղութ, որովհետև Հայաստանը բառացիորեն արտաքին կառավարման ներքո է գտնվում, և Հայաստանի գործող վարչապետի այդ ձևակերպումը դրա վառ արտացոլումն էր»,-ասում է մեր զրուցակիցը:

«Խաղաղության պայմանագիրը» խաղաղություն բերելո՞ւ է մեր պետությանը: «Երբևէ որևէ թուղթ ունակ չէ անվտանգություն ապահովել երկու պետությունների միջև, եթե պետություններից մեկն առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը, որը համապատասխանում է Հայաստանի տարածքի հետ: Օրինակներ բերեմ: Թուրքիան և Սիրիան պատերազմի մեջ են, նրանց միջև էլ կային բազմաթիվ պայմանագրեր բարիդրացիության, համագործակցության մասին: Թուրքիան Սիրիա ներխուժեց և 37 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի սահմանեց: Իսրայելը և Սիրիան սառը թշնամական հարաբերությունների մեջ էին, կային որոշակի զուսպ շփումներ: Ուժի կրող Իսրայելը ներխուժեց Սիրիա, գրավեց Հոլանի բարձունքները և կարողացավ դա արձանագրել ԱՄՆ-ի կողմից ճանաչման տեսքով: Պայմանագրերն առոչինչ են, եթե չկա միջազգային իրավունք, իսկ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքը սպառել է իրեն:

Տեսնում ենք, որ բացառապես մեկ սկզբունք կա՝ ուժեղի սկզբունքը թույլի նկատմամբ: Մի վտանգավոր թեզ էին շրջանառում՝ մեր ուժը մեր թուլությունն է, պետք է անսանք մեր թշնամու և հակառակորդի ողջամտությանը և բարեգթությանը, որպեսզի նա մեզ չոչնչացնի:Դա եղել է Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների հավատամքը, որոնք կարծում էին, որ պետք է սպասարկենք թուրքական և ադրբեջանական շահը, որ կարողանանք նրանց հետ ապրել, որովհետև ունակ չենք հաղթելու: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն ունակ ենք հաղթելու, այլ որ մեզ միայն կարող են հաղթել, եթե ամրոցի դռները ներսից բացվեն, և հենց դրա համար 2018 թ.-ին հայկական որոշ շրջանակների և արտաքին որոշ դերակատարների ներգրավվածությամբ Նիկոլ Վովայի Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի»,-եզրափակում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин IIТребование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фронт» провёл акцию протестаЭдуард Сперцян признан лучшим игроком РПЛ по индексу РУСТАТГоспожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же генерала H&M и Стелла Маккартни возвращаются: блестки нулевых и экологичный гламурAFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуВ 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в Гюмри