«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան
Блог«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, լինելով «Համահայկական Ճակատ» շարժմանը միացած կուսակցություն, սերտորեն համագործակցելով և իր ներդրումն ունենալով շարժման կողմից հռչակված նպատակների իրականացման գործում՝ ողջունում և իր աջակցությունն է հայտնում «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի կողմից առաջարկված և միջազգային հեղինակավոր իրավաբանների կողմից հիմնադրված Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմանը ( https://past.am/?p=377365&l=am ):
Ամբողջովին համամի՛տ ենք Ազգային Հպարտության Տրիբունալի որոշման մեջ նշված հանցագործությունների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի հետ։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որը, դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հստակ և աներկբա գնահատական տվեց Փաշինյան Նիկոլի հակահայկական գործունեությանը՝ կոչ անելով իր համախոհներին և ողջ հայ ժողովրդին միավորվել և համազգային պայքարի միջոցով հեռացնել Փաշինյան Նիկոլին Հայաստանի իշխանությունից:
2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ Ազատության հրապարակում կազմակերպեց Փաշինյան Նիկոլին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու պահանջով հանրահավաք՝ նրա գործունեությունը գնահատելով որպես հակահայկական: Ցավոք, թմբիրի մեջ գտնվող հայ հասարակությունը չկարողացավ համարժեք գնահատել իր գլխին հասունացող աղետի չափն ու վտանգավորությունը:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, երբեք չդավաճանելով իր համոզմունքներին, միշտ եղել և շարունակելու է լինել իսկական պայքարի առաջնագծում. լինի դա Արցախի հերթական ազատագրումը, թե Հայաստանում ճշմարտության, արդարության և արժանապատվության համար մղվող պայքարը:
Հայ ժողովրդին տարբեր խաբեություններով զբաղեցնելու և շեղելու փորձերն ի վերջո է՛լ ավելի են մեծացնելու հանրային գիտակցության մակարդակը և քաղաքացիները հասկանալու են, թե ովքեր են զբաղված պոպուլիզմով, աճպարարությամբ և դերասանությամբ, իսկ ովքեր են իսկական պայքարի և իսկական հաղթանակ բերելու դրոշակակիրները:
«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,