Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր
ПолитикаՖասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականութունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։
Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ WCIT- համաժողովը նշանակալի իրադարձություն է հաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների և խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․ «Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, և այս համագումարը ևս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտի զարկերակը։ Համաժողովը նշանակալի իրադարձություն է նաև Հայաստանի համար, որն այդ օրերին առաջատար տեխնոլոգիաների համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։ Ըստ այսմ՝ մենք խրախուսում ենք նման միջոցառումների իրականացումը, որոնք խթանում են Հայաստանի դիրքերը նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում», - ասել է Արթուր Հարությունյանը։
Հավելենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաև հոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարող WCIT 2024-ի համերգային ծրագրի համակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, և ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոն։
WCIT-ն միջազգային հարթակ է, որը համախմբում է միջազգային գործարարներին, կառավարություններին և ակադեմիական առաջնորդներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի իրավական և քաղաքական խնդիրները, տնտեսական շուկան, համաշխարհային շուկայում բիզնես հնարավորությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարները։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է 34 մասնաճյուղ։ Ֆասթ բրենդը, որն արդեն 30 տարի գործում է Հայաստանում, ներկայացված է նաև Միացյալ Թագավորությունում։
Ընկերությունը վերջերս թողարկել է Բանկի հավելվածը։