Իմ փորձը ձեր ապագան է․ Տարեցների միջազգային օր
ОбществоՀոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր, որը ևս մեկ հնարավորություն է արժևորելու և կարևորելու հասարակությունում տարեցների դերը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել է տարեցների կողմից պատրաստված աշխատանքների ցուցադրություն-վաճառք
Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել երգչախմբեր, ինչպես նաև կազմակերպվել է հագուստների ցուցադրություն՝ տարեցների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: