Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է
ОбществоԴավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից:
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի։