Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար
Международные новостиԵթե ԱՄՆ-ն սկսի միջոցներ ձեռնարկել միջուկային փորձարկումները վերսկսելու համար, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։
Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ն նայում է միջուկային փորձարկումների վերսկսման ուղղությամբ, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա», - ասել է փոխնախարարը։
Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի «համբերությունը սպառվել է»։
«23 տարի սպասել ենք, վերջակետը դրված է:
Թե ինչ կլինի հետո, բաց հարց է։
Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կհետապնդեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները»,- ասել է նա։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, վավերացման հետկանչումը համարժեք չէ պայմանագրից դուրս գալուն։
«Մենք շարունակում ենք գործել դրա ոգուն և տառին համապատասխան»,- ընդգծել է նա։