Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել
Международные новостиԵթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը կավարտվի 15 օրից. այս մասին 20 Minutos թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Շատերը ցանկանում են, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և դա առաջին հերթին ցանկանում են իրենք՝ ուկրաինացիները։ Բայց կարևորն այն է, թե ինչպես: Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը տասնհինգ օրից կավարտվի, և Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց արդյոք մենք դա՞ ենք ուզում ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիներիս անվտանգության համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, երբ ժամանակը գա, բանակցություններ վարվեն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ձեռնտու պայմաններով», - ասել է դիվանագետը։