Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
ОбществоՆոր վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն և հաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները, Converse Mobile-ի գործիքակազմը հարստացել է ևս մի քանիսով:
Մի քիչ համաշխարհային վիճակագրություն
Statista-ի տվյալներով, 2023 թվականին աշխարհում մոբայլ բանկինգից օգտվողների թիվը հատել է 2.5 միլիարդը։ Իսկ նույն թվականին Marqueta- ի կողմից երեք մայրցամաքում կատարված հարցումները վկայում են բանկային բջջային հեռախոսով վճարումների ու գործարքների նկատմամբ վստահության աճի մասին: Հարցված օգտատերերի գրեթե երեք քառորդը (72%) նշել է, որ նախապատվություն է տալիս հեռախոսով վճարումներին և որոնում է լավագույն բանկային փորձառությունը: Նրանք նախևառաջ.
- Ցանկանում են, որ հավելվածը լինի հարմարավետ՝ պարզ և հասանելի 24/7։
- Ցանկանում են մոբայլ հավելվածով կատարել վճարումներ, փոխանցել գումար և վճարել հաշիվներ։
- Ցանկանում են հնարավորություն տեսնելու իրենց հաշվեկշիռը, գործարքների պատմությունը և հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Converse Mobile-ի և նոր հնարավորությունների մասին
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում՝ գործարկման պահից ի վեր, հասանելի է վճարումների, փոխանցումների և գործարքների իրականացման լայն գործիքակազմ, որն անընդհատ ընդլայնվում և զարգանում է: Ապահովվում է գործարքների իրականացման առավելագույն անվտանգություն:
Հերթական վերազինումից հետո հավելվածի գործիքակազմը կրկին ընդլայնվում է: Նոր գործիքների ներդրման շնորհիվ ավելի հարմարավետ ու պարզ է դառնում օգտատերերի ֆինանսական առօրյան, վերանում է Կոնվերս Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը որոշակի տիպի տեղեկություն ստանալու նպատակով, գործարկվում է խնայողությունների նոր հնարավորություն:
Մասնավորապես,
- Ակտիվացնելով «Money Box խնայողությունները»՝ օգտատերերը կկարողանան «Վճարումներ» բաժնում ներառված գործարքները կատարելիս կլորացնել գումարը, այս սահմանաչափը ուղղել Money Box և խնայողություններից ստանալ 5% անվանական դրույքաչափով եկամուտ։
- Հաճախորդները կկարողանան ձևավորել և էլ. հասցեին ստանալ քաղվածքներ, այդ թվում՝ քարտային հաշվի:
- Պատմություն բաժնում կընդլայնվի որոնման հնարավորությունը: Հնարավոր կլինի որոնել՝ նշելով գործարքի տեսակը, կարգավիճակը, գումարի չափը, արժույթը, ինչպես նաև կատարել բառային որոնում:
«Հավելվածի նոր գործիքակազմը զգալիորեն կբարելավի հաճախորդների ֆինանսական փորձառությունը՝ մեծացնելով հարմարավետությունն ու արդյունավետությունը»,-ասված է Կոնվերս Բանկի հրապարակման մեջ:
Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: