Բռնազավթված Արցախի Հանրապետությունն իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը. ՀայաՔվե
БлогԱրցախի Հանրապետությունը կայացած պետություն է եղել մինչև թշնամու կողմից բռնազավթումը։ Այն համապատասխանել է Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի 1933 թ․ հռչակագրի դրույթներին՝ ունեցել է որոշակի տարածք, բնակչություն և կառավարում։
Արցախի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան և չի ճանաչվել միջազգային հանրության կողմից բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։