ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել
Международные новостиՊենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Այս մասին գրում է apnews.com-ը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն նման որոշումէ կայացրել՝ չնայած, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռու պահել ամերիկյան ռազմական ուժերն Իսրայելից:
Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է THAAD մարտկոցի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Նա ընդգծել է, որ համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի կողմից զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումներից հետո:
Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին: