Գրիգորի Կարասինի հետ գործնական և հանգամանալից զրույց ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների մասին. Մհեր Ավետիսյան
ПолитикаՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ ջերմ հանդիպում ունեցա Ռուսաստանում մեր ժողովրդի և պետության լավագույն բարեկամներից մեկի` Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի Գրիգորի Կարասինի հետ, գործնական և հանգամանալից զրույց ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Պարոն Կարասինը այն մարդկանցից է, ում հետ յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն է նաև նոր բան սովորելու, ինֆորմացված լինելու և քաղաքականության մասին իրական ինֆորմացիա ստանալու։