Արցախի Հանրապետության քաղաքացիները օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը. ՀայաՔվե
БлогԱրցախի Հանրապետության քաղաքացիները, միջազգային քաղաքական պայմաններում հնարավորություն չունենալով արտասահմանում հանդես գալու որպես Արցախի Հանրապետության քաղաքացիներ, օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը։
Այդ հանգամանքն առաջին հերթին պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետությանը (որի սահմանադրաիրավական հիմքերում է դրված Արցախի ազատությունն ապահովելու պարտավորությունը), արձանագրել Արցախի Հանրապետության բռնազավթումը, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, և միջազգային բոլոր հարթակներում տանել աշխատանքներ այդ հանգամանքները ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ։