Քյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկել
АналитикаՆիկոլ Փաշինյանը ցանկանում է կոծկել Քննչական պետ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ Օրերս խորհրդարանական լսումների ընթացքում Քյարամյանը ընդհուպ կոռուպցիայի և հովանավորչության մեջ մեղադրեց ՔՊ-ական պատգամավորներին, իսկ Հովիկ Աղազարյանի վրդովմունքից հետո բանը հազիվ չհասավ ծեծկռտուքին։
Մինչ ՔՊ-ական ակտիվը որոշում է Քյարամյանի դեմ ստորագրահավաք կազմակերպել, նրան հեռացնելու հարց դնել, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լղոզել հարցը՝ Քյարամյանին միայն կարգապահական տույժի ենթարկելով։ Գործող իշխանության լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ միջադեպի օրը, ուշ երեկոյան Փաշինյանն իր մոտ է կանչել Քյարամյանին, խիստ նկատողություն արել։ ՔԿ-ից, իհարկե, հերքում են հանդիպման փաստը, բայց ՔՊ մեր աղբյուրները պնդում են, որ նման հանդիպում եղել է։ Այդուհանդերձ, վախենալով Քյարամյանի տեղեկացվածությունից, պատգամավորների և նրա առաջնորդի դեմ ունեցած կոմպրոմատներից՝ Փաշինյանը որոշել է մեղմ վարույթով բավարարվել։ Փոխարենը, «կատոկի» տակ Աղազարյանին են գցելու իր պահվածքի համար։
«Քաղպայմանագիր» խմբակցությունում Փաշինյանի այս որոշումից խիստ զայրացած և վախեցած են, գիտակցում են՝ եթե Քյարամյանին չհեռացնեն, ապա նա անցնելու է նաև իրենց։ Մասնավորապես, թիրախի տակ է Անդրանիկ Քոչարյանը, որն էլ այդ ողջ «բալագանի» բեմադրիչն էր։
Լիանա Բաղյան