Մարդիկ գալիս էին Բեռնաբեու՝ դիտելու, թե ինչպես է Զիդանը վերահսկում գնդակը․ Բեքհեմ
Спорт«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կիսվել է իր տպավորություններով Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ Մադրիդի «Ռեալում» համատեղ խաղից:
«Զիդանը ոչ միայն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես խաղացել եմ, այն նաև ամենաեռանդուն մարզվողներից և միաժամանակ պարզապես հիանալի մարդ: Մարդիկ գալիս էին «Բեռնաբեու»՝ դիտելու, թե ինչպես է նա վերահսկում գնդակը: Դու կարծես հետևում էիր բալետի պարողի․ նա խաղում էր շատ նրբագեղությամբ, իսկ այդ նրբագեղությունը նրա ամեն ինչում էր», — ասել է Բեքհեմը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում:
Զինեդին Զիդանը գլխավորել է «Ռեալը» 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Ֆրանսիացի մասնագետը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։