Էներգիայի արտադրության համար լողացող «կղզի» է բաց թողնվել ծով. Ի՞նչը կարող է զարմացնել
ЭкономикаԻտալական Saipem ստարտափը թողարկել է իր առաջին մոդուլային լողացող արևային էներգիայի նախատիպը՝ XolarSurf-ը, որը կարող է աշխատել էքստրեմալ պայմաններում, և որը մշակվել է Saipem-ի նորվեգական դուստր ձեռնարկության՝ Moss Maritime-ի կողմից Kystteknikk-ի և այլ ենթակապալառուների հետ միասին։ Այդ մասին գրել է ECOticias-ը, գրում է Focus.ua-ն։ Ինչպես նշվել է հրապարակման մեջ, XolarSurf տեխնոլոգիան թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել` օգտագործելով ֆոտոգալվանային արևային վահանակներ, որոնք տեղադրված են լողացող հարթակների վրա, և որոնք հատուկ նախագծված են ծովային ծանր պայմաններում աշխատելու համար: Այդ վահանակները կարող են էներգիա հավաքել այն վայրերից, որտեղ բավականաչափ հող չկա վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներ տեղակայելու համար:
Մշակման հատուկ առանձնահատկությունը նրա մոդուլյարությունն է, որը թույլ է տալիս ստեղծել «կղզիներ» մի քանի լողացող հարթակներից: Նման հարթակներից մեկը կարող է արտադրել 35-ից 45 կՎտ էներգիա։ Ստեղծված էներգիայի քանակը կախված է նաև շրջակա միջավայրի պայմաններից և վահանակների չափերից:
Հաղորդվել է, որ XolarSurf-ը գործարկվել է Նորվեգիայի Ֆրեյա կղզու Kystteknikk օբյեկտում: Դա առաջին լայնածավալ նախատիպն է, որը փորձարկվել է ծայրահեղ պայմաններում: Մասնավորապես, լողացող էլեկտրակայանը կարող է դիմակայել մինչև 8 մետր բարձրությամբ ալիքներին։ XolarSurf հարթակների մեկ այլ առավելությունն այն է, որ դրանք կարող են ինտեգրվել այնպիսի հիբրիդային նախագծերին, ինչպիսիք են ֆիքսված կամ լողացող հողմակայանները: Հրատարակությունը կարծում է, որ այդ տեխնոլոգիայի ամբողջական ներդրումը կարող է փոխել ամբողջ էներգետիկ ոլորտը։
Հիշեցնենք նաև, որ Solar Duck-ն աշխատում է 5 ՄՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի նախագծի իրականացման վրա, որը կմիացվի Նիդեռլանդների արևմտյան ափին գտնվող OranjeWind հողմակայանի շահագործմանը։
Նաև Իտալական Politecnico Di Milano ինստիտուտի Էլեկտրոնիկայի, տեղեկատվության և բիոինժեներիայի բաժնի հետազոտողների թիմը պարզել է, որ գոյություն ունեցող հիդրոէլեկտրական ամբարտակների վրա լողացող արևային մարտկոցների տեղադրումը կարող է այլընտրանք լինել նոր ամբարտակների կառուցմանը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am