Անհնար է առողջ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը
ПолитикаՑավոք, մենք ապրում ենք ամոթի և պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտի պայմաններում, երբ մարդիկ ինչ ուզում խոսում և ինչ ուզում անում են՝ առանց ամոթի խայթի ու պատասխանատվության զգացողության։ Նման մարդկանց համար հոգ չէ, որ իրենց խոսքերի կամ գործողությունների արդյունքում կարող են տուժել ուրիշ մարդիկ կամ նույնիսկ սեփական պետությունը: Կարծում եմ, որ վեհ գաղափար թմբկահարելուց առաջ նախ պետք է այս պարզ երևույթի մասին խոսել ու խորհել, քանզի անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը:
Մհեր Ավետիսյան