ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր, Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:
1801- վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:
1813– ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
1841 –ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը:
1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:
1888– ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:
1900 – ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:
1929– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:
1987– «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:
1992- ԱՄՆ-ի Սենատն ընդունել է «Ազատության աջակցման ակտի» լրացումը, որի համաձայն, արգելված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:
1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:
2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը, գրանցվել է աղիքային վարակի մի քանի տասնյակ դեպք:
2007- Իրանը դիմել է ՄԱԿ-ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:
2008– հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:
2012- Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։
2018- խորհրդարանում ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ԱՇԽԱՐՀ
51- ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը:
1648 -Վեստֆալ յան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30- ամյա պատերազմը:
1658 -ֆրանսիական Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլիերը:
1725– վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին:
1795- տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այն դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:
1801- վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը, որը հանդիսանում է Խերսոն քաղաքի հիմնադիրը:
1851-աստղագետ Ուիլ յամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:
1854– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոն:
1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:
1861- դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆորնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:
1911-ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսոր Արկադի Ռայկինը:
1911 -Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ Ֆոլկոն Սկոտտի 12 հոգանոց արկտիկական արշավախումբը՝ նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռին:
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև:
1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «Սև հինգշաբթին», հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
1939-ԱՄՆ-ի Դելևար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել են ԽՍՀՄ-ի թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը:
1945- հիմնադրվել է ՄԱԿ-ը:
1947 -մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն:
1948-վախճանվել է հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:
1957-վախճանվել է հագուստի ֆրանսիացի մոդելավորող Քրիստիան Դիորը:
1960-ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթիռը, որի արդյունքում զոհվել է 74 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:
1964- Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիայի:
1966 – ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը:
1974- ծնվել է ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյստրախը:
1974- «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ԽՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:
2000 -Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում