Փաշինյանի գեղական շուստրիությունը
АналитикаԱյս տարվա սեպտեմբերի 16-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը:
Փաշինյան-Կոբախիձե հանդիպմանը հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Թեպետ պաշտոնական աղբյուրներում չի նշվում, բայց խոսակցություն է գնացել նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Կոբախիձեն Փաշինյանին ասել է, թե վաղուց աշխատում են չինացիների հետ, նվազեցնում են թուրքական ազդեցությունը։ Չինաստանն ահռելի ներդրումներ է անում Վրաստանում, այդ թվում՝ Անակլիայի նավահանգիստը կառուցելու համար։ Ըստ Կոբախիձեի, Վրաստանը ոչ ռուսական է, ոչ ամերիկյան է, ոչ թուրքական, այժմ չինացիների հետ են գործակցում։ Նաև առաջարկել է վերջ տալ մանևրներից, անցնել նույն գծի մեջ, ընդհանուր տարածք ստեղծել, ինչը ձեռնտու կլինի Հայաստանին, օրինակ, «Հյուսի-հարավի» գործարկման առումով։
Փաշինյանն այդ տեղեկությունն անմիջապես ծախել է ամերիկյան կողմի վրա, փորձել գեղական շուստրիությամբ առևտրի մեջ մտնել։ Այժմ էլ, ԲՐԻԿՍ-ի համաժողովին մասնակցությունն է փորձում վաճառել ամերիկացիներին։
Նելլի Հովսեփյան