Հոկտեմբերի 24-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում էկրաններ բարձրացավ «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը, որը կատակերգություն է դրամատիկ լուծումներով
КультураՀոկտեմբերի 24-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում էկրաններ բարձրացավ «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը, որը կատակերգություն է դրամատիկ լուծումներով։
Ժանետն ու Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։
Տարիներ առաջ Ժանետը հեռացել է գյուղից, իսկ Անետը մնացել է տատիկի մոտ։
Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Եվ ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխելու տեղերը...
Կյանքը կորոշի՝ արդյոք մեր բախտի պատանդնե՞րն ենք, թե՞ տերերը։
Բեմադրող ռեժիսոր՝ Գրիգ Վահրամյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան
Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
Գլխավոր դերերում՝ Արփի Գաբրիելյան, Լևոն Հարությունյան, Ստեփան Ղամբարյան, Սուրեն Թումասյան, Մարինե Պետրոսյան։
«Դժվար էր, շատ էի վախենում, որովհետև ես այդքան վստահ չէի իմ հնարավորությունների վրա, որքան վստահ էին ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Հետաքրքիր էր, որ «քասթինգ» ասվածը չի եղել, ինձ ընտրել էին որպես գլխավոր հերոսուհու, շատ տարօրինակ էր, բայց նաև վախենալու: Մեծ պատասխանատվություն էր, հատկապես միանգամից երկու կերպար պետք է մարմնավորեի: Եթե Ժանետի նման գլամուրային կերպարներ մինչ այդ խաղացել էի, ապա Անետն ինձ համար նորություն էր, բայց շատ ավելի հետաքրքիր: Հույս ունեմ՝ ստացվել է: Առհասարակ, շատ մեծ աշխատանք ենք կատարել, հրաշալի էր աշխատել դերասանուհի Արուսիկ Գրիգորյանի հետ, նա ֆիլմում իմ կրնօրինակն էր: Արուսիկին այսօր էլ ասում եմ, որ ամբողջ ընթացքում ինձ հետ հավասար տանջվել է, սակայն ֆիլմում չի երևում: Հրաշալի մարդ և դերասանուհի է, ում մեծ հաջողություն եմ մաղթում»,- ասաց Արփի Գաբրիելյանը։
«Առհասարակ, կարծում եմ, որ մենք ենք մեր բախտի տերը: Իհարհե, «վերևից» էլ ենք ստանում բախտը, բայց 50%-ը մեր ձեռքերում է: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա մեզ նման բարի ֆիլմեր շատ են հարկավոր: Այս ֆիլմն ասելիքով է, իսկ ամենակարևորը՝ շատ բարի»,- իր խոսքում նշեց դերասան Լևոն Հարությունյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին AGBU սրահում տեղի կունենա «ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» կատակերգության պրեմիերան ԱՄՆ-ում։
Մարինկա Ալեքսանյան