ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով
Международные новостиՌուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի։ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ առաջիկա այցի շրջանակում: