ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ
ОбществоԱրարատԲանկը հանդես է գալիս անշարժ գույքի գրավով վարկավորման նոր՝ շուկայում ամենագրավիչ պայմաններով առաջարկով՝ սկսած 14.5% ֆիքսված տոկոսադրույքով, առավելագույնը 100 միլիոն դրամ գումարի չափով և մինչև վեցամսյա արտոնյալ ժամանակահատվածով:
«Վարկային փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով հաճախորդների բազմազան կարիքները և ֆինանսական հնարավորությունները: Հատկանշական է, որ մենք առաջարկում ենք վարկեր առանց միջնորդավճարների: Բացի այդ, վարկի սպասարկման ընթացքում տոկոսադրույքը կարող է նվազել ևս 1 տոկոսով: Արտոնյալ ժամանակահատվածը գործում է այլ բանկերից վարկը տեղափոխելիս, որի ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարների վճարումներ՝ առանց մայր գումարի մարման պարտավորության», - նշում է ԱրարատԲանկի Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Արշակ Մաթևոսյանը:
Առաջարկը գործում է մինչև 2024թ. դեկտեմբերի 27-ը:
Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի մասնաճյուղեր, պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23: