Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ПолитикаՀոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։