«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ
Международные новостиԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ նրանք, ովքեր իրեն «Ռուսաստանի բարեկամ» են համարում, «հիվանդ են»:
Միաժամանակ, նախկին նախագահը նշել է, որ հենց իրեն է հաջողվել կասեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը։
«Ռուսաստանի ամենամեծ նախագիծը «Հյուսիսային հոսք 2»-ն է: Սա իր տեսակի մեջ ամենամեծ գազատարն է աշխարհում, որն անցնում է Ռուսաստանից Գերմանիա և ամբողջ Եվրոպա, և ես սպանեցի այն (նկատի ունի՝ դադարեցրել է շինարարությունը-Խմբ.)։ Ոչ ոք դա չէր անի ինձնից բացի, ես դադարեցրեցի այն: Այն կիսով չափ էր կառուցված»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքն է ներկայացրել մի շարք պատժամիջոցներ, որոնք արգելափակել են այս շինարարությունը:
Միևնույն ժամանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությւոնը շարունակել:
«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը սկսվել է 2018 թվականին, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել գերմանական կողմից սերտիֆիկացման հետ կապված խնդիրների պատճառով։
2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում, որոնք գազատարները շարքից դուրս են բերել: