ՌԴ արտաքին հետախուզությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի պլանների մասին
ПолитикаԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է աշխատանքը Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
«Ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը հարմարեցվի Արևմուտքի շահերին, և հասարակական-քաղաքական գործընթացներին տալ հակառուսական բնույթ»,-հաղորդում են կառույցից։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես վերակողմնորոշել Հայաստանին դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն։
«ԱՄՆ-ը նախատեսում է արշավ իրականացնել Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելու և փող աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած հայերի նկատմամբ «ճնշումների» մասին հայտարարել»,-հայտնում է Արտաքին հետախուզության ծառայությունը։