1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար
ОбществоՇրջակա միջավայրի պահպանությունը, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծումը, մարզերի զարգացումը, սեփական երկրի կառուցման պատասխանատվության գիտակցումը «Նորք ընկերությունների խմբի» կարևորագույն առաքելություններից են: Հավատարիմ մնալով այս կարգախոսին և մշտապես կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ «Նորք ընկերությունների խումբը» նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզում էր։
Հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայի մասնակից լինել սեփական երկրի շենացման գործին՝ «Նորք ընկերությունների խումբը» Լեռնանիստ գյուղի հարակից տարածքում կազմակերպել էր «1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար» կարգախոսով հերթական ծառատունկը, որին մասնակցում էին ընկերությունների խմբի աշխատակիցները։
Ծառատունկին մասնակցում էին նաև աշխատակիցների զավակներ, որոնց ներկայությունը նաև խորհրդանշում էր ապագա սերունդներին հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը փոխանցելու խորհուրդը։
«ՆՈՐՔ ընկերությունների խումբը», որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ԻԴԵԱԼ համակարգ, Litokol, Tintokol, Maverick, New Yorker, Zegna, Burberry, BOSS, Emporio Armani, Polo Ralph Lauren, Yooto, OVS, Maranik և այլ ապրանքանիշեր, հիմնադրման օրվանից ի վեր, իր աշխատակիցների հետ միասին տնկել է ավելի քան 10 000 ծառ: Այս ծառատունկով ընկերության տնկած ծառերի թիվը հասավ 11 000-ի։
Միջոցառման ողջ ընթացքում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի մասնագետները օգնեցին կամավորներին ճիշտ տնկել և խնամել ծառերը։