Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
Международные новостиԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսազրույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա ուղղակի սուտ տեղեկություն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: