ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1895– ծնվել է կինոյի և թատրոնի մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1899 –ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:
1920- Հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել էջմիածին:
1923 –ծնվել է նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:
1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:
1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:
1938 – ծնվել է քանդակագործ Վիլ յամ Պետրոսյանը:
1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:
1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:
1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:
1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել՝ ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել, պահանջը Ֆրանսիայից եղել է ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:
1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որտեղ պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանից, Հորադիզից և այլ գրավ յալ տարածքներից:
2003- Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։
2005 –վախճանվել է ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:
2006- գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում:
2009-Հայաստանում արձանագրվել են «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր:
2009-վախճանվել է հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:
2010-Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր՝ պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձը:
2014- Արցախի արևել յան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը. անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։
2020- իրականացվել է «Հետհաշվարկը սկսվել է» երթ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակվել է Աբովյան- Երևան ճանապարհը:
ԱՇԽԱՐՀ
1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:
1784 - Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:
1833 –ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:
1840 – ծնվել է 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը՝ ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ Օգյուստ Ռոդենը:
1847 -Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով:
1860 -ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործն ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ:
1888 -ֆրանսիական Լիլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է «Ինտերնացիոնալը»:
1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:
1912- 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ:
1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:
1923– ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:
1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:
1933-առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:
1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:
1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:
1942– սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտվել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:
1948 – ծնվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
1965– Մայամիից դուրս գալուց հետո ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է.զոհվել է 92 մարդ, լուրջ այրվածքներ է ստացել ևս 400-ը:
1970– Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է 300 000-500 000 մարդ:
1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:
1995 -սերբերը համաձայնել են իրենց կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևել յան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:
1999 -ժայթքել է Էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում