Բանակում զոհ ունենք
ОбществоԱյսօր շարքային զինծառայող է սպանվել Տավուշի զորամասերից մեկում, առայժմ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում։ Զինծառայողը 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, հայտնում է Euromedia24.com-ը։
Ժամեր անց, իհարկե, ՊՆ-ը կհաստատի լուրը, ավանդաբար, ինչպես վերջին շրջանում, արդյո՞ք կտարածի ինքնասպանության վարկածը, թե՞ զինընկերոջ հետ կոնֆլիկտի պատճառը՝ որպես վարկած, կամ թե թշնամու կրակոցից է սպանվել։
Սպասենք ՊՆ հաղորդագրությանը։
Euromedia24.com-ի աղբյուրը հայտնում է՝ համենայն դեպս, դեպքը տեղի է ունեցել այսօր զորամասի տարածքում։