ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան
ПолитикаԱյն ճանապարհը, որ ընտրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, հանգեցնելու է կառավարության ծրագրի տապալմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով 2025 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին։
Նա հիշեցրել է, որ այդ մասին ԱԺ պատգամավորներին զգուշացրել էր դեռ 2023 թ.-ին` չիմանալով, որ իր խոսքը ուղիղ եթերում հեռարձակվում է։
«ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համակարգը (ՄԺԾ, համակարգ, որը ներդրվել է 2003 թ-ին և ամրագրվել օրենքով՝ որպես բյուջետային գործընթացի անբաժանելի մաս,-խմբ.) մեր խոստումների կեսը ջրել է։ Ասել է` այսքան բանը ձեր ծրագրերից չպետք է անեք, քանի որ փողը դրած չի (բյուջեով հատկացված չէ,-խմբ.)։ Նույնիսկ այն, ինչ պլանավորվում է, դրա կեսն անգամ չի արվում»,-2023-ի օգոստոսին կայացած քննարկման ժամանակ պատգամավորներին «թաքուն» ասել էր Քերոբյանը։
Այսօր արդեն էկոնոմիկայի նախկին նախարարի համար պարզ է, որ կառավարության ծրագրով սահմանված բազմաթիվ բարեփոխումներ, խոշոր ծրագրեր չեն իրականանալու անգամ 2025 թվականին։
«Ֆինանսավորման և բյուջետավորման այն մոդելը, որ որդեգրվել է ֆինանսների նախարարության կողմից, հույս չի տալիս, որ մենք կհասնենք ինչ–որ նորմալ արդյունքների իրականացման»,-ասել է Քերոբյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: