Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար
Международные новостиՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար։
Թրամփն այսպիսով լրացնում է սկանդալային որոշումների ցանկը, որոնց հաստատումը Սենատում ցույց կտա ապագա նախագահին հանրապետականների հավատարմության աստիճանը, գրում է CNN-ը։
«Ես ոգևորված եմ Ռոբերտ Քեննեդի կրտսերին հայտարարելու որպես Միացյալ Նահանգների Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար:
Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր աշխատանքն է»,-այս մասին X-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:
Նա ամերիկացիներին հավաստիացրել է, որ Քենեդի կրտսերը կվերականգնի գիտական հետազոտությունների «Ոսկե ստանդարտի» ավանդույթը՝ «վերջ դնելով քրոնիկ հիվանդությունների համաճարակին՝ Ամերիկան կրկին հզոր և առողջ դարձնելու համար»: