Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան
ПолитикаՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․
«Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29:
Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը:
Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ:
Այլ կերպ ասած՝ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունը այն տապալեց:
Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք:
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք տենց բաներ չեք լսել...
Աթոռ, աթոռ, աթոռ ՝ էտ ա ձերը:»