Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times
Международные новостиԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հրամանագիր տալ, ըստ որի՝ երկրի զինված ուժերից կհեռացվեն բոլոր 15 000 տրանսգենդերները։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Հրատարակությունը նշում է, որ այս հրամանագիրը Թրամփի կողմից կարող է ստորագրվել նախագահական պաշտոնավարման առաջին իսկ օրը և կվերաբերի ԱՄՆ բանակի գրեթե բոլոր տրանսգենդերներին, որոնք պետք է դուրս գրվեն բժշկական ցուցումներով։
«Սա տեղի կունենա այն ֆոնին, որ ԱՄՆ բանակի գրեթե բոլոր ճյուղերը չեն հասնում իրենց հավաքագրման նպատակներին»,- ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում հիշեցվում է, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա նման հրամանագիր է արձակել, որը թույլ չի տվել տրանսգենդերներին միանալ ԱՄՆ բանակին, սակայն չի ազդել նրանց վրա, ովքեր արդեն ծառայել են: