ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»
БлогՎարչախմբի խամաճիկներից բաղկացած ՍԴ-ն իրեն իրավունք է վերապահել որոշելու, որ 1995-ից ի վեր Անկախության հռչակագիրն իբր այլևս չի գործում որպես սահմանադիր փաստաթուղթ, թեև նրա հղումը դրված է նախաբանում, որը Սահմանադրության անփոփոխելի մասն է, և 1995 թ․-ից ի վեր չի փոխվել։
Սրանով Հայաստանի Հանրապետությանը և հայությանը ծանրագույն հարված է հասցվում, քանի որ փաստացի մեզ զրկում ենք թե Արցախի հետ միավորման հեռանկարից, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հնարավորությունից։
Սա չի կարող այսպես մնալ։ Սա ապօրինի կերպով ձևավորված դատարան է, 2020 թ․ -ից հետո նրա ընդունած բոլոր որոշումներն ապագայում վերանայվելու են դատարանի նոր կազմի կողմից։
Նույնը վերաբերում է ԱԺ-ի կողմից կանոնակարգի վավերացմանը։