Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)
TVԾառահատումներն առայժմ մնում են ցավալի թեմա, քանի որ դեռ շարունակվում են։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառվերականգնման միջոցառումների մասին։
Սկսենք նրանից, թե քանի ապօրինի ծառահատումներ են եղել 2023 թվականի դրությամբ։
Այսպիսով, 2023 թվականի դրությամբ ապօրինաբար հատվել է 13 973 հատ ծառ, ինչը զգալիորեն քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ 2022 թվականին ապօրինաբար հատված ծառերի քանակը կազմել է 17 193 հատ։
Չնայած նրան, որ հատված ծառերը մեծ խնդիր են, մեկ այլ խնդիր են անտառային հրդեհները։
2023 թվականի դրությամբ հրդեհված անտառները և անտառային հողերը եղել են 226.1 հեկտար, որոնցից 179 հեկտարը՝ անտառածածկ տարածքներ։
Ընդհանուր առմամբ 2023 թվականին հրդեհների քանակը կազմել է 45-ը, ինչը նախորդ 2022 թվականի հետ համեմատ քիչ է 15-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։