Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու
Международные новостиԹաիլանդի հարավում եւ Մալայզիայի հյուսիսում տեղի են ունեցել վերջին տասնամյակների ամենաուժեղ հեղեղումները. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են վերջին երեք օրում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։
Թաիլանդի հարավում հեղեղումները վնասել են 534 000 տնային տնտեսությունների, զոհերի թիվն ավելացել է՝ չորսից հասնելով իննի, որոնց մասին տեղեկացվել էր ուրբաթ, եւ հազարավոր մարդիկ հանգրվանել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք ստեղծվել են տուժած շրջաններում, տեղեկացրել է տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների մեղմման նախարարությունում։
Հարեւան Մալայզիայում հեղեղումները վնասել են մյոտ 139 000 մարդու ինը նահանգներում, ինչի հետեւանքով, Տարերային աղետների կառավարման ազգային կենտրոնի տվյալներով, ուրբաթ օրվանից զոհվել է երեք մարդ։
Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ շաբաթ օրը երկրի հարավի մի քանի շրջաններում սպասվում են ավելի ուժեղ անձրեւներ, եւ նախազգուշացրել է նոր հեղեղումների մասին տուժած շրջաններում։ Մեկ ամսում (նոյեմբերին) հարեւան Ֆիլիպիններում տեղի է ունեցել վեց թայֆուն, որոնք զանգվածային ավերածություններ են առաջացրել։