«Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան
АналитикаՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի՝ ամիսներ շարունակվող վարքագիծը միայն մեկ բանի մասին է վկայում։ Փաշինյանը նախ փորձում է ցույց տալ, թե Հայաստանում ինքն է օրակարգ թելադրողը, նաև ապացուցել, որ իր նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում, այլ, ընդհակառակը, աճում է։
Փաշինյանին ու նրա տիկնոջը հանրային ուշադրությունն օդուջրի պես հարկավոր է, հատկապես դրսի իրենց տերերին «հաշվետվություններ» ներկայացնելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ գրառումներից մեկը նախօրեին նվիրել էր ֆեյսբուքյան էջի դիտումների քանակն ու վիճակագրությունը ներկայացնելու համար։ Ըստ այդ տվյալների, նրա էջը վերջին 28 օրում 26,6 մլն դիտում է ունեցել, տեսանյութերի 9,2 մլն դիտում, հետևորդների աճ, գրառումների մեկնաբանություններ։
Առաջին հայացքից, նույնիսկ ֆեյսբուքյան շարքային բլոգերի համար այս ցուցանիշների հրապարակումն անլուրջ կարող է թվալ։ Բայց Փաշինյան ընտանիքը (այսպիսի ցուցանիշներ Աննա Հակոբյանը պարբերաբար է ներկայացնում) սրանով էական հարց է լուծում՝ իրենց կաշվի անվտանգության և պաշտոնավարման երկարաձգման համար։ Երբ հասարակությունը սովորի այլևս ուշադրություն չդարձնել «Հերոստրատին», հետևի իրական և իրատեսական օրակարգերին, զերծ նման ադրբեջանական նարատիվներ տարածող արարածների թելադրանքով շարժվելուն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա մերձավորների վերջը կգա։ Այլև նրանք պիտանի չեն լինի ոչ Հայաստանում, ոչ նրա սահմաններից դուրս։
Անի Պետրոսյան