Հրաշքն ինքներս ենք ստեղծում. պրոդյուսեր Զառա Մխեյանը սառույցի վրա կպատմի Ձյունե թագուհու պատմությունը
КультураՊրոդյուսեր Զառա Մխեյանը, որը կերծում է՝ հրաշքն ինքներս ենք ստեղծում, կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե հեքիաթ ներկայացումը:
«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացումը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 26-28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում:
Սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում:
Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույն զգացմունք է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին, սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով, սերը կյանք է պարգևում, սերն ամենակարող է:
Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որով պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները: Տասնյակ համարները, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ, ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին: Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթը։ Ներկայացման կոմպոզիտորն Էդգար Գյանջումյանն է:
«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով: Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին:
Սառցե շոուների համար հանդերձանք ստեղծելը բազմաթիվ դիզայներների սիրելի զբաղմունքն է։ Դրանք ստանդարտ չեն, տպավորիչ են և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը։ Այնուամենայնիվ, բեմական կոստյում կարելը դյուրին գործ չէ։ Այն ներկայացումների բեմադրիչի հետ համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ զգեստը պետք է փոխանցի շոու-ծրագրի գաղափարը և հույզերը։
Զգեստները իսկական արվեստի գործ են և կարևոր դեր են խաղում սառույցի վրա հեքիաթային աշխարհը պատկերելու գործում:
«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 20 վարպետ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է:
Սովորաբար դիզայներները ներշնչվում են երաժշտությունից և երգերի թեմաներից, որոնց ազդեցության տակ էլ ծնվում են առաջին գաղափարները: Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները, ինչը բավականին երկար ճանապարհ է:
Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում մասնակցել 2 տարեկանից բարձր երեխաներին: Սառցե շոուի լեզուն անգլերեն է: