Ереван, 27.Декабрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում

Политика

Վերջերս Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Սակայն տեղի ունեցած երկու համահայկական գագաթնաժողովները, ինչպես նաև նախկինում կազմակերպված «Հայաստան-Սփյուռք» բազմաթիվ ֆորումները չեն մշակել հայկական պետության և սփյուռքի հարաբերությունների վերաբերյալ համապարփակ հայեցակարգ։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հայեցակարգ։

«Նոև կովչեգ» թերթը ներկայացնում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հոդվածը, որտեղ առաջարկվում է հայկական «հստակ ուժի» գաղափարը՝ սահմանելով պետության առկայության պայմաններում հայկական սփյուռքի գործառույթները և Սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների հիմքերը։  

Յուրի Նավոյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է։ Ավարտել է նաև Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացները (Ստրասբուրգ), փորձաշրջան է անցել Հարվարդի համալսարանի Իրավաբանական դպրոցում (Բոստոն), Շվեդիայում և Դանիայում։  

Նա երկար ժամանակ է, ինչ զբաղվում է միջազգային հարաբերությունների, հայ-ռուսական համագործակցության և հայկական սփյուռքի խնդիրներով։

Ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժինը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, իսկ 2017 թ․ ապրիլին համախոհ քաղաքագետների հետ միասին հիմնադրել է ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը։

 Սփուռքի հետ աշխատանքը ծավալուն ընդգրկում ունի և  հարատև ընթացք է, ուստի իր գոյության առաջին օրվանից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհասփյուռ հայության հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու ձևերի փնտրտուքների մեջ։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության առկայության պայմաններում խիստ այժմեական են Սփյուռքի կազմակերպական կառույցների կատարելագործումը, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների ազդեցության տակ դրանց որակական վերափոխումները։

Իհարկե, պատմականորեն ձևավորված հայկական կառույցներով և ժամանակակից համախմբումներով հանդերձ հայկական սփյուռքը հարստություն և մեծ ուժ է հանդիսանում։ Համարում եմ, որ հայկական սփյուռքի պարագայում տեղին է կիրառել հետևյալ բանաձևը․«Կենսունակ սփյուռքի գրավականը նրա կազմակերպական բազմազանությունն է՝ բովանդակային միասնության պայմաններում»։ Եվ բովանդակային այդ միասնությանը նպաստելու գործում հայկական պետությանը առանցքային դեր է վերապահված, որը կարող է արժեհամակարգ առաջարկել հայեցակարգային մակարդակում։       

Սփյուռքի հետ հարաբերությունների հայկական պետական հայեցակարգի անհրաժեշտությունը

Իրենց բնույթով Հայաստան-Սփյուռք հարաբերություններն առնչվում են միջազգային համագործակցության թեմային և դրանում «փափուկ ուժի» գործոնին։

Արժե հիշատակել, որ «փափուկ ուժի» գաղափարը ամերիկացի գիտնական Ժոզեֆ Նայի քաղաքագիտական տեսությունն է արտաքին քաղաքականությունում Ամերիկայի կերպարի առաջ մղման համար։ Նայը սահմանում է «փափուկ ուժի» երեք հենակետեր․ 1) արժեքներ, 2) հասարակության քաղաքական կառուցվածքը, 3) երկրի արտաքին քաղաքականությունը։ Այսօր դրանք ցանկացած երկրի միջազգային կերպարի համապարփակ մոդել են հանդիսանում։

Եթե մենք դիտարկենք Հայաստանը այս երեք հենակետների տեսանկյունից, ապա կնկատենք, որ երկրի նորագույն պատմության մեջ մեծ խնդիրներ են եղել արտաքին լսարանի համար իր արժեքների ձևակերպման հարցում։

Այնինչ, հայկական պետական և ազգային առաջնահերթությունները, ինչպես նաև հայկական իրականության առանձնահատկությունները պահանջում են, որ հայկական պետությունը սահմանի իր արժեհամակարգային հայեցակարգը՝ Սփյուռքի վերաբերյալ հայկական պետական մոդելը։

Իբրև դրա հիմք, առաջարկում եմ հայկական «հստակ ուժի» գաղափարը։ Դրա համաձայն, ժամանակակից փուլում Սփյուռքի գործունեության արժեքային հիմք և Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղություններ կարող են լինել․

1) հայկական պետականության ուժեղացումը և հայ համայնքների կողմից իրենց բնակության երկրների զարգացմանը նպաստելը,

2) հայկական պատմական, մշակութային, ընդհանրապես՝ քաղաքակրթական ժառանգության պահպանումը և զարգացումը,

3) Սփյուռքի համայնքներից յուրաքանչյուրի բնակության երկիր հետ Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը նպաստելը։

Նախ, եթե անդրադառնանք մեր առաջարկած դրույթներից առաջինին, ապա պետք է փաստենք, որ հայկական պետականության կառուցումն ընթանում է պատմականորեն ժառանգած և չլուծված ազգային հարցերի առկայության պայմաններում, որոնք կենսական նշանակություն ունեն ողջ հայության համար։ Ցավոք, հայկական քաղաքական միտքը դեռևս չի գտել այն օպտիմալ բանաձևը, որը այդ հարցերում պետության և Սփյուռքի միջև կոնսենսուսի հիմք կարող է դառնալ՝ դերերի համապատասխան բաժանմամբ։ Դա էլ, հաճախ, Հայաստանի և Սփյուռքի միջև, ինչպես նաև ներհայաստանյան քաղաքական կյանքում տարուբերումների և բաժանարար գծերի առաջացման պատճառ է հանդիսանում։ Հենց այսօր մենք  նման ակնհայտ իրավիճակ ունենք։

Երկրորդ, անշուշտ, Սփյուռքը հիմնականում կատարել է և շարունակում է կատարել հայկական պատմա-մշակութային ժառանգության պահպանման և զարգացման դերակատարություն՝ տարբեր միջոցներով։ Հայկական պետության հետ համագործակցությունը նոր բովանդակություն կարող է հաղորդել այդ աշխատանքին, ապահովելով նաև սփյուռքյան կառույցների կենսունակությունը։

Երրորդ, ակնհայտ է, որ դրա հետ մեկտեղ, Հայաստանի անկախությունից հետո Սփյուռքի համար առաջացել է նաև նոր դերակատարություն՝ լրացուցիչ կապող օղակի դեր Հայաստանի Հանրապետության և հայ համայնքների բնակության երկրների  հետ միջպետական հարաբերություններում։ Այս ուղղությունը պատշաճ ուշադրության չի արժանացել ոչ պետական մակարդակով, ոչ էլ սփյուռքյան կառույցներից շատերի կողմից, որոնք գործելով որոշակի իներցիայով, հաճախ, մեղմ ասած, շփոթի են մատնվում հայկական պետությանը և միջպետական հարաբերություններին առնչվող հարցերում։

Համարում եմ, որ հասունացել է պահը, որպեսզի հայկական պետականության ուժեղացման, հայկական քաղաքակրթական ժառանգության պահպանման և երկկողմ միջպետական հարաբերությունների ծրագրերում հայության ներուժի ներգրավումը քաջալերելու համար Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ գործընկերությունը վարի ռազմավարական հենքի՝ Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական հայեցակարգի հիման վրա։ Նման պետական փաստաթղթի, ինչպես նաև Արտաքին քաղականության հայեցակարգի և Ռազմական դոկտրինի ընդունումը պետք է բխի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից։

Համոզված եմ, որ նորագույն շրջանի ավելի քան երեսնամյա պետականության փորձի հիման վրա ընդունվող այս չորս և իրար լրացնող հիմնարար և ժամանակակից չափանիշները բավարարող փաստաթղթերը նոր ազդակ կհանդիսանան համակարգված պետական շինարարության համար։ Միաժամանակ, դրանք կնախանշեն Հայաստանի և հայ ժողովրդի տեղն ու ապագան ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերություններում։

Հայ-ռուսական հասարակական դիվանագիտությունը

 Քանի որ մատնանշեցի միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սփյուռքի կամ հասարակական դիվանագիտության դերը, թերևս տեղին է մեր կազմակերպության օրինակով հիշատակել հայ-ռուսական հարաբերություններում հասարակական դիվանագիտության դերակատարությամբ իրականացված որոշ թարմ ծրագրեր։

Հայտնի է, որ 2022 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, բայց հենց 1992 ապրիլին են այդ հարաբերությունները դրվել միջազգային իրավունքի սուբյեկտների իրավահավասար փոխհարաբերությունների հիմքի վրա։

Հատկանշական է, որ ի նշնանավորումն այդ իրադարձության միջոցառումների շարքը Մոսկվայում բացվել է հենց հասարակական դիվանագիտության նախաձեռնությամբ։

Այսպես, 2022 թ․ ապրիլի 8-ին Միջազգային համագործակցության ռուսաստանյան խորհրդի (РСМД) և ԴԻԱԼՈԳԻ համատեղ կազմակերպմամբ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքագիտական կլոր սեղան՝ նվիրված երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրադրությանը՝ երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձներով։

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքագիտական ձեռնարկների ավանդույթը Միջազգային համագործակցության ռուսաստանյան խորհրդը և ԴԻԱԼՈԳԸ շարունակել են 2023 թ․ մայիսին տեղի ունեցած՝ «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանով։ Այն վերջին չորս տարվա ընթացքում ռուսաստանյան այս գործընկեր վերլուծական հաստատության հետ համատեղ անցկացվող մեր երրորդ հրապարակային միջոցառումն է հանդիսացել։ Կլոր սեղանի ժամանակ իբրև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բացասաբար ազդող երեք հիմնարար խնդիրներ մեր կողմից մատնանշվել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են միջպետական հարաբերությունների պրիմիտիվացումը,  երկուստեք միմյանց բացասական փոխընկալումը և ոչ բավարար չափի փոխըմբռնումը, կայուն համակարգայնության բացակայությունը և քաղաքական գործընթացների անհատականացումը։

Ի դեպ, մեր կազմակերպությունը քաղաքական, քաղաքագիտական և լրատվական հարթակներում պարբերաբար հանդես է գալիս հրապարակային մեկնաբանություններով, որ հայ-ռուսական հարաբերություններում անթույլատրելի է վակուումի առաջացումը, քանի որ այն հարվածում է հայ ժողովրդի և հայկական պետության կենսագործունեության հիմքերին՝ անվտանգությանը, տնտեսությանը և հումանիտար կապերին։ Այն վնասում է նաև Ռուսատանի արտաքին քաղաքական դիրքերին։

Պաշտոնական և հասարակական դիվանագիտության համագործակցության վառ օրինակ է հանդիսացել «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզվյա եռահատորյակը, որը կազմել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցաբար և հրատարակել Երևանի «Ռուսական գրքի տան» աջակցությամբ։

Հարկ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների իրավա-պայմանագրային բազայի փաստաթղթերն ամփոփող ժողովածու առաջին անգամ է լույս տեսել։ ԴԻԱԼՈԳԸ ձեռնամուխ է եղել այս աշխատանքին, հաշվի առնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը պայմանավորված է հենց այն իրավա-պայմանագրային հենքով, որը գոյություն ունի ավելի քան երկու հարյուր համաձայնագրերի տեսքով։  Միաժամանակ, մեր գնակատականով, այդ իրավա-պայմանագրային ամուր հենքի ընձեռած հնարավորությունները չեն իրացվում ամբողջ ծավալով։ Հարկ է, որ դրա համար ձևավորվի ավելի կենսունակ օրակարգ, որը համոզիչ կլինի երկու երկրների հասարակությունների համար՝ համապատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների իրական կոչմանն ու բնույթին։

«Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզվյա եռահատորյակի հրատարակմամբ մեկնարկել է մեր կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից է «Դիալոգ» մատենաշարը։ Այն նպատակ ունի նպաստելու հայ-ռուսական ավանդական գիտական և մշակութային կապերի պահպանմանը և զարգացմանը, միմյանց պատմական և մշակութային արժեքներին Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունների փոխադարձ ծանոթացմանը։

Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում արդեն լույս են տեսել «Դիալոգ» մատենաշարի առաջին վեց թողարկումները․ «Ալեքսանդր Երկանյանի հայկական աշխարհը» հոդվածների ժողովածուն, Ալեքսանդր Կռիլովի «Հարավային Կովկասի պետությունները համաշխարհային քաղաքականության համատեքստում» մենագրությունը, արցախյան հեղինակներ Աշոտ Բեգլարյանի «Կորցրած արևի նարիջը» և Ալբերտ Ոսկանյանի «Ճակատագրերը պատերազմի եզրին․ կյանք, փորձություններ և սեր» ժողովածուները, երիտասարդ գրող Կոնստանտին Շաքարյանի առաջին գիրքը հանդիսացող «Նոր օր» բանաստեղծությունների ժողովածուն և Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուն։

Մինչև տարվա վերջ նախատեսում ենք հրատարակել ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» ուսումնասիրությունը, Վահրամ Բալյանի «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» մենագրությունը, Վիկտոր Կոնոպլյովի «Հայկական երկինք» ժողովածուն և «Վարպետ Քոչարը հուշերի հայելիում» գիրք-ալբոմը՝ նվիրված հռչակավոր քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին։

Հայ-ռուսական հումանիտար համագործակցությունում իրադարձություն կհանդիսանա «Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակում առաջիկայում Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի հետ համատեղ խորհրդահայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունների 25-հատորյա ժողովածուի կազմումն ու հրատարակումը։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմաժանր ժողովածուն կլինի գիտական հրատարակություն և կընդհանրացնի նրա գործիքային, նվագախմբային և վոկալ գործերը։ Այն կընդգրկի նաև նախկինում չհրատարակված գործեր, որոնք գտնվում են հեղինակի ձեռագիր հավաքածուում։

«Գրքային դիվանագիտություն» ծրագրին առանձին նշանակություն է հաղորդել «Բիբլիո-գլոբուս» գրատանը նախորդ տարվա փետրվարից Հայ-Ռուսական ակումբի գործունեությունը։ Մոսկվայի գլխավոր գրատան հետ մեր համատեղ նախագիծը հանդիսանում է ևս մեկ հասարակական ինստիտուտ, որը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական գործընթացների զարգացման մասին հասարակայնության իրազեկության բարձրացմանը։ Ակումբի գործունեության շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ հայ և ռուս հեղինակների հետ, կազմակերպվում են շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և քննարկումներ, որոնք նպաստում են հայ-ռուսական հումանիտար կապերի զարգացմանը։ 

Հայաստանում հրատարակվող միակ ռուսալեզու գրական և հասարակական-քաղաքական ամսագրի՝ «Լիտերատուրնայա Արմենիայի» հետ համագործակցությունը և մեր կողմից նրա հովանավորությունը «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը լրացնող յուրօրինակ  քայլ է հանդիսացել։ Այս տարվա հունվարին ստորագրված պայմանագրով սկիզբ է դրվել դեռևս հեռավոր 1958 թվականից հրատարակվող այս ամսագրի հետ մշակութային-լուսավորչական և հրատարակչական ոլորտներում մեր համագործակցությանը։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը կենդանի հուշարձան է, որը լավագույնս խորհրդանշում է մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու ճակատագիրը։ Մեր թիմի և գործընկերների շագահրգռությունն այն է, որ պահպանվեն ամսագրի այն հատկանիշները, որոնց հանրագումարում այն հանդիսանում է ազգերի փոխգործակցության և փոխըմբռնման բովանդակային կենտրոն։

Ռուսաստանի հայ համայնքի կամ հասարակական դիվանագիտության գործունեության մեկ կարևոր ուղղություն է հանդիսանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, ուր կան դեռևս բազում չիրացված հնարավորություններ։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետություններից, երկրամասերից և մարզերից շատերի տնտեսական ներուժը և բնակչության թիվը համադրելի է Հայաստանի Հանրապետության հնարավորություններին կամ նույնիսկ ավելին է։ Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանի շատ տարածաշրջաններում կան հոծ հայ համայնքներ՝ իրենց պատմական կամ նոր ձևավորված ավանդույթներով, տնտեսական և հումանիտար կայացած կառույցներով, որոնք լրացուցիչ կապող օղակի դեր են կատարում հայ-ռուսական հարաբերություններում։

Դրանով հանդերձ, հետաքրքիր է, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարների մակարդակով փոխադարձ գործնական այցերի բաց կա։ Այն լրացնելու համար 2022 թ․ հունվարին ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նախաձեռնել է Հայաստանի ամենախոշոր մարզի՝ Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Օմսկի մարզ, ուր ավելի քան վաթսուն հազար հայ է բնակվում։ Իսկ նույն թվականի օգոստոսին էլ նախաձեռնվել է սիբիրյան այս տարածաշրջանի նահանգապետի գլխավորած պատվիրակության պատասխան այցը Հայաստան։ Դրա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի, չորս նախարարությունների հետ  հանդիպում-քննարկումներով և Գեղարքունիքի մարզի հետ ստորագրված գործնական ծրագրով ստեղծվել է միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի մի օրինակելի մոդել։

Հայաստանի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների միջև հարաբերություններ հաստատելու համար երկու երկրների պետական գերատեսչությունները կարող են նկատի ունենալ այս դրական օրինակը, որը կայացել է հասարակական դիվանագիտության ջանքերով։

Այս և այլ օրինակները ստեղծում են Հայաստանի և Ռուսաստանի պետական հաստատությունների հետ Սփյուռքի փոխգործակցության նոր չափումներ՝ նպաստելով միջպետական համագործակցության օրակարգի բովանդակության բարելավմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակմանը։

 

                                                 «Նոև կովչեգ» թերթ, №12, դեկտեմբեր 2024 թ․

 

Ара Мкртчян назначен Почетным консулом Иордании в Армении Удобное «оружие», которое всегда под рукой у Пашиняна.... «Паст»Глава Дилижанской общины из ГД отчуждал земельные участки по цене значительно ниже, чем рыночной: «Паст»Армянские волонтёры среди добровольцев «Евразии», которые устраняют последствия аварии в Чёрном мореБенефициары программы «Рядом с тобой» в IDBank-е Беспрецедентный показатель: Новейшая оптоволоконная сеть «Team» уже доступна 350 000 семей Армении: «Паст»Как долго еще Никол Пашинян будет продолжать неадекватный дискурс ради сохранения власти? «Паст»Дания усилит оборону Гренландии после слов ТрампаНеформальный саммит СНГ начался в курортном комплексе «Игора»В Военно-морской академии Грузии поздравили сотрудников с Новым годом открыткой флагом РоссииПесков: Армения получает много дивидендов от членства в СНГЛавров: о допускающих ядерную войну сценариях говорит только ЗападВТБ (Армения) поддержал концерт джазмена Левона Малхасяна Слушатели школы развития оборонных учреждений Минобороны Грузии посетили АрмениюГлавы МО Турции и США обсудили вопросы безопасностиАвтогиганты Ford и General Motors пожертвуют по 1 млн. долларов вместе с автомобилями на инаугурацию ТрампаНазвана страна, имеющая «сверхстарое» обществоВ Сибири обнаружили почти полностью сохранившиеся останки детеныша мамонтаПовсюду дым и выбиты стекла: во Владикавказе произошел взрыв в ТЦХАМАС все еще не предоставил список оставшихся в живых израильских заложниковНовый глава МИД Сирии призвал Тегеран не сеять хаос в странеIdram в борьбе за продовольственную безопасностьИ снова манипуляции, фактические и содержательные фальсификации: «Паст»«Также из-за этого нас ненавидят, ничего человеческого не оставил»: «Паст»Человек, давший показания против Чалабяна, теперь обеспечивает «массовку» распространения тезисов власти: «Паст»Были против «лишних» выходных, но хотят... сократить 10 рабочих дней: «Паст»В Мексике после падения самолета погибли семь человек«Аякве»: Осуждаем поведение действующего в Армении режима в отношении сирийских армянМаск раскритиковал траты США на оборону ЕвропыВ Турции заявили, что внесут любой вклад в создание безопасной Сирии Обновленный центр продаж и обслуживания Ucom в «Ереван Молл» вновь открылся Трамп заявил, что Маск не сможет заменить его на посту главы государстваНа КПП «Верин Ларс» ждут почти 850 армянских грузовиковЭкскурсия в Музей дружбы армянского и русского народов: о вкладе Валерия Брюсова в армянскую культуруМэр Еревана: Запущен сайт единой билетной системы общественного транспортаВ Китае разработали летающий автомобиль на 90% из углеродного волокна, способный преодолеть расстояние в 200 кмСША призвали своих граждан немедленно покинуть БелоруссиюВ Ванадзоре произошло возгорание на территории заводаСоветник Трампа заявил, что ВС США не должны присутствовать на территории Сирии«Город Гарри Поттера» решил ввести туристические пошлины из-за «ада на земле», который устроили ему посетители1% idcoin вместо новогодних страданий: актуальные советы. Brent подорожала до $73,27 за баррельВ Гюмри зажглись огни на главной елкеГенсек НАТО выступил за увеличение расходов на оборонуСША санкционировали продажу Египту военного оборудования на более чем 5 млрд. долларовМЧС РФ: В Краснодарском крае после разлива топлива необходимо расчистить 54 км берегаHonda и Nissan рассматривают возможность совместного производства автомобилейПакистанские талибы совершили налет на армейскую заставу на границе с Афганистаном: погибли 16 солдатМинобороны России заявило о взятии населенного пункта Константинопольское в ДонецкеЛатвия расширила санкции против Грузии