Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի պաշտոնյայի, այդ թվում՝ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին:
Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվելու Լևոն Բալ յանը, որը նույն օրն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Փաստը» դիմեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում