Ցանկապատ արևային վահանակներից
ЭкономикаԿանաչ դևերն այնքան են խեղել ավանդական էներգիան, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը լիովին անհեթեթ է դարձել։ Էներգիայի բարձր գներն են ճանապարհ հարթել այնպիսի փորձերի համար, որոնք այլ դեպքերում ֆինանսական առումով պարզապես անհետաքրքիր չէին լինի: Օրինակ Եվրոպայի որոշ շրջաններում արդեն տեղադրվում են արևային մարտկոցներից պատրաստված ցանկապատներ, գրում է olegmakarenko.ru-ն։
Այդ ցանկապատների ինքնածախսածածկումը, ըստ հաշվարկների, չորս տարի է տևում, ինչը շատ լավ է նման ներդրումների համար: Պատճառը, որը հնարավոր է դարձրել արևային ցանկապատերի առաջացմանը, դա հենց արևային մարտկոցների գների կտրուկ նվազումն է, իսկ ավելի ճիշտ այն վատտերի արժեքի նվազումը, որոնք կարելի է ստանալ դրանցից։ Արևային մարտկոցները վերջին 20 տարիների ընթացքում դարձել են և՛ ավելի էժան, և՛ արդյունավետ:
Մի կողմից, այս ողջ կանաչ ժանտախտը խավարամտություն է իր ամենամաքուր տեսքով, վնասակար ու վտանգավոր աղանդավորություն։ Մյուս կողմից, երբեմն նույնիսկ ամենավատ գործելակերպը պարադոքսալ կերպով որոշակի օգուտ է բերում: Օրինակ, թռիչքները դեպի տիեզերք՝ խորհրդային երկրի ու ամերիկացիների, հնարավոր դարձան մեծապես բոլորին հայտնի չարագործ երկրի՝ Ֆաշիստական գերմանիայի գիտնականների շնորհիվ:
Էլեկտրական մեքենաները, ածխածնի հետքը, նավթից ու ածուխից հեռանալը: Արևմուտքն այնքան ռեսուրսներ է լցրել արևային էներգիայի զարգացման վրա, որ այն փլուզվել է: Ոչ այնքան, իհարկե, որ մոռացվի հին բարի գազը, բայց այնքան, որ հեշտացնի դժվար հասանելի վայրերի բնակիչների կյանքը։
1958 թվականին արևային մարտկոցներն ունեին ընդամենը 4 % արդյունավետություն։ Ժամանակակից արևային մարտկոցները, որոնք դժվար թե այդքան վաղ հայտնվեին առանց մոլորակային մասշտաբների էկո-շանտաժի, արդեն ունեն 20 % արդյունավետություն, իսկ լաբորատոր նմուշներ անգամ 25 %։ Դրա շնորհիվ, օրինակ, չինական տիեզերակայանն ունի զգալիորեն ավելի փոքր արևային մարտկոցներ, քան հին խորհրդայինը։
Կտրուկ էժանացել է նաև արևային մարտկոցների արժեքը՝ 2008-ին դրանք արժեին 3,49 դոլար մեկ վտ-ի դիմաց, իսկ այժմ դրանք կարելի է գնել 5-7 անգամ ավելի էժան, և դա նույնիսկ առանց դոլարի գնաճը հաշվի առնելու։ Դա արևային մարտկոցները գործնականում կիրառելի է դարձնում ոչ միայն բևեռային կայաններում, այլ նաև այն վայրերում, որտեղ խնդիրներ չկան հին ու բարի ատոմակայանի կամ ջերմաէլեկտրակայանի ստեղծման հետ կապված:
Այս ամենից կոնկրետ շահում է Ռուսաստանը։ Մեր տեսանկյունից տեղի է ունեցել հետևյալը.
- Թշնամիները հսկայական ռեսուրսներ են լցրել տեխնոլոգիայի երկրորդական ճյուղի զարգացման համար։
- Թշնամու հետազոտությունները շոշափելի արդյունքներ են տվել, որոնք մենք կարող ենք անվճար օգտագործել:
- Թշնամիներն էլ իրենց հերթին մեծ օգուտ չեն ստացել արևային մարտկոցներից, այլ գիտության մեջ լցրել են ռեսուրսներ, որոնք այլ հանգամանքներում կարող էին ծախսվել մեզ վնաս պատճառելու վրա։
- Միևնույն ժամանակ, թշնամիները հսկայական վնաս են հասցրել իրենց տնտեսությանը, փորձելով զանգվածաբար ներմուծել անհույս, դեռևս կանաչ տեխնոլոգիաներ։
- Որպես հաճելի կողմնակի ազդեցություն, մենք տեսնում ենք ռուսական նավթի և գազի աճող պահանջարկը: Գները դեռ չեն հասել պահանջարկին, սակայն առողջ դատողությունը հուշում է, որ դա առջևում է:
Խնդիրն, ըստ էության, մեկն է: Ռուսաստանը նույնպես պատշաճ կերպով պաշտպանված չէ կանաչ վարակից։ Մենք ևս լի ենք ագրեսիվ ակտիվիստներով, ովքեր դավանում են արևմտյան օրակարգը պահանջելով «նվազեցնել ածխածնի հետքը», «պայքարել գլոբալ տաքացման դեմ» և պահպանել աղանդավորական այլ կանոնները։ Բայց, ինպես երևում է, ոչ հասարակությունը, ոչ պետությունը դեռևս չեն գիտակցում վտանգի աստիճանը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am