Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին
Аналитика«Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանը հաստատ չէին սպասում այնպիսի դիմադրություն, որ այս օրերին ցույց է տալիս Հովիկ Աղազարյանը։ Աղազարյանը հարցազրույցներ է տալիս, իշխանությանը բացահայտ մեղադրում իրեն սպառնալու, ընտանիքին կեղտոտ խաղերում ներքաշելու, ահաբեկելու մեջ, բայց նախկին քպականը, իր խոսքով, պատրաստ է ցանկացած զարգացման և մինչև վերջ, ատամներով կռիվ է տալու նախկին կուսակիցների դեմ։
Մերժելով Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու հրահանգը՝ Աղազարյանը հայտնվել է իշխանության և նրա քարոզչամեքենայի ամենակեղտոտ ու գարշելի հարձակումների թիրախում։ Ընդհուպ, իշխանական մեդիան տարածում է վատահամբավ մի բլոգերի կեղծիքները, իբր Աղազարյանը սեռական կապեր է ունեցել տղամարդկանց հետ։
Փաստացի, ի դեմս ՀՀ գործող իշխանությունների, գործ ունենք բացարձակ որևէ կարմիր գիծ, բարոյականություն, տղամարդկություն չունեցող մի հանրույթի հետ, որը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է ամենաստոր քայլերին։
Նելլի Սերոբյան