ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, Ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարինել յան գրերի օր, Թայլանդ՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1827 Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1864 Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվել է Կամիշին:
1888 ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլ յանը:
1901 Ռիգայում տեղի է ունեցել Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալդեմոկրատական խումբը:
1917 Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1918 Հայադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:
1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:
1937 –վախճանվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1988-Հայաստանում ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց համազգային շարժում) անդամների մեծ մասը:
1991 – Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 82 %ը. մասնակիցների 98 %ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։
1998 վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:
2004 վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
2005 Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը. խաչքարային կոտորածը շարունակվել է 4 օր:
2006 -ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից՝ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլ յանը և Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:
2010 Ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:
2016 վախճանվել է թատրոնի և կինոյի հայազգի ռեժիսոր Սերգեյ Միքայել յանը:
2020 Բաքվում կայացել է, այսպես կոչված, հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները և հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրևանի մահալները» իրենց «պատմական հողերն» են:
2021 Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 59Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն:
մ.թ.ա. 36 ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի ՉայապսդեԿորսայում):
1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (ԻբնՌուշդ):
1520 Մարտին Լյութերը իրեն եկեղեցուց վտարելու՝ Հռոմի պապի Exsurge Domine բուլլան հրապարակայնորեն այրել է:
1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:
1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:
1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆի 20րդ նահանգը։
1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:
1828 Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:
1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։
1848 – Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:
1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:
1877 –բուլղարական Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացված 5ամսյա շրջափակումից հետո, իսկ 40000անոց թուրքական կայազորը հանձնվել է:
1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը:
1901– Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը հանձնվել են առաջին Նոբել յան մրցանակները։
1941 Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՀարավՉինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական «Ուելսի թագաժառանգ» լինկորնը և «Ռիպալիս» կրեյսերը:
1948– ՄԱԿի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1954 – UNESCOի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի միջազգային լեզու դառնալու թեկնածությունը։
2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:
2009– թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։
2009 կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում