Շոլցն ու Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ
Международные новостиԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը նշել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Առաջին հերթին խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երկուսն էլ համաձայնել են, որ պատրաստ են համագործակցել նոր իշխանությունների հետ՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության վրա», -ասել է Հեբեստրեյտը:
Նա հավելել է, որ Շոլցն ու Մակրոնն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։
«Երկուսն էլ պայմանավորվել են աշխատել միասին՝ ուժեղացնելու Եվրամիության ներգրավվածությունը Սիրիայում, ներառյալ այս երկրում ներառական քաղաքական գործընթացին աջակցությունը»,-ասել է նա։