Ադրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները
Политика«Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այդ հանցագործ հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է»․ Արցախի ԱԺ