Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից
ОбществоMediaHub–ն այսօր ահազանգ ստացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում տաբլոյի վրա գրված է, որ ժամը 17.00-ին կիրականացվի չվերթ դեպի Բաքու։ Անգամ gate-ի համարն է նշված՝ Երևան–Բաքու չվերթ, gate 2–ից։
MediaHub–ին նաև լուսանկար են տրամադրել:
Նախ, առաջին հերթին մենք ստուգեցինք «Զվարթնոց» օդանավակայանի կայքը, չվացուցակում որևէ թռիչք դեպի Բաքու նշված չէ։ Մենք զանգահարեցինք նաև «Քաղաքացիական ավիացիա», որտեղից տեղեկացրեցին, որ դեպի Բաքու ոչ մի քաղաքացիական չվերթ չկա նախատեսված։
MediaHub-ը կապ հաստատեց նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի հետ, որը հաստատեց՝ նման չվերթ կա։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանեց նա:
Մեր հաջորդ հարցին՝ սա առաջին այդպիսի չարտերային չվե՞րթն է դեպի Բաքու, թե՞ նախկինում էլ եղել են, ստացվեց հետևյալ պատասխանը.
"Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են":