Վանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ
ИнтервьюԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել։
ԲԿ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության, երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։
«Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է դինամիկ բարելավում։ Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչ Ա․ Ղամբարյանը և մանկական ռեանիմատոլոգ՝ Ի․ Անտոնյանը։ Երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները»,- MediaHub-ին հայտնեցին ԲԿ-ից։
Ըստ մեր տեղեկությունների՝ կատարված բուժական միջոցառումների ֆոնին նկատվել է պրոգրեսիվ վատացում, որը, ինչպես հայտնեցին ԲԿ-ից, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։
Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։
MediaHub-ի տեղեկություններով՝ այս ամենը րոպեների ընթացքում է տեղի ունեցել, իսկ երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով, այսինքն՝ քայլելուց սուր ցավեր է ունեցել։