Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը
ЭкономикаՈւկրաինայի տարածքում գտնվող ինը միջուկային բլոկներից հինգը ստիպված են եղել կրճատել հզորությունը՝ երկրի էներգետիկ համակարգի վրա ռուսական հարձակման պատճառով, հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
«Այսօր Ուկրաինայում գործող 9 էներգաբլոկներից 5-ը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր հարձակումների պատճառով»,- ասվում է X-ում հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Կիրառվել են «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներ: Առնվազն 120 հրթիռ է թռել Ուկրաինայի տարածքում թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Երկրի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Պայթյուններ են լսվել Կիևում, Իվանո-Ֆրանկիվսկում, Խարկովում, Օդեսայում, Վիննիցայում, Չերկասիում և այլ մարզերում։ Տեղի են ունեցել հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ։
Հաղորդվում է, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել Օդեսայի նավահանգստում Պայթյուններ են լսվել նաև Բորիսպիլի արվարձանում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության և ուղղաթիռների վերանորոգման գործարանի տարածքում: