Ճապոնիայի դպրոցներից մեկում տեղադրվել է հատուկ խցիկ, որպեսզի աշակերտներն ուղղահայաց դիրքով քնեն (տեսանյութ)
TVՃապոնիայի տարրական դպրոցներից մեկում քնի համար նախատեսված հատուկ խցիկ է տեղադրվել, որպեսզի աշակերտները կարողանան քնել. ընդ որում, նրանք դա անելու են ուղղահայաց դիրքով, գրում է Sora News-ը։
Հեռախոսային խցիկ հիշեցնող օբյեկտը երեխաներին հնարավորություն է տալիս դասերից մի քիչ հանգստանալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղղահայաց դիրքով լիարժեք քունը կարող է ավելի առողջարար և արդյունավետ լինել՝ շնորհիվ դրանից արթնանալուց հետո բնականոն ակտիվությանն արագ վերադառնալու հնարավորության:
«Քնախցիկը» թեստային ռեժիմով կգործի մինչև փետրվար, և դեռ պարզ չէ՝ աշակերտները կկարողանա՞ն կանոնավոր կերպով օգտվել դրանից։