0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
ОбществоToyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում:
2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է և տեղական շուկայում ներկայանում է լայն տեսականիով։
Ակբա Լիզինգի և «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի 0.5% տոկոսադրույքով։
«Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը միասին համագործակցում են երկար տարիներ և այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում։ Շինարարության, արտադրության, ինչպես նաև պահեստային տնտեսությունների ոլորտում գործող տնտեսվարողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ֆինանսավորման լավագույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 0.5% տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։
««Մետատեկ» ընկերությունը գործում է ավելի քան 15 տարի և այս տարիների ընթացքում իրագործել ենք բազմաթիվ նախագծեր՝ Հայաստան բերելով միջազգային փորձն ու որակը։ Մենք առաջարկում ենք խորհրդատվություն և նախագծում, ժամանակակից լուծումներ, ինչպես նաև ցանկացած տեխնիկա և սարքավորումներ՝ պահեստային տնտեսությունների վերջնական շահագործման համար: «Մետատեկ» ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի շնորհիվ հնարավոր է ընկերության տեսականին ձեռք բերել ֆինանսական լավագույն պայմաններով: Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք է՛լ ավելի նպաստավոր պայմաններ հայ գործարարների համար՝ օպտիմիզացնելու և ավտոմոտացնելու իրենց պահեստային տնտեսությունները, ինչպես նաև նվազեցնելու իրենց աշխատակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշել է «Մետատեկ» ընկերության վաճառքի տնօրեն Արա Գրիգորյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։