Հայաստանի գործող վարչախումբն ունի թուրքամետ կողմնորոշում և աշխատում է տարածաշրջանում թուրքական շահերն առաջ մղելու ուղղությամբ. ՀայաՔվե
БлогԱյդ տրամաբանությամբ նրանք կարող են խափանել Ռուսաստանի և Իրանի ջանքերը և կամավոր դուռ բացել թուրքական նոր էքսպանսիայի համար` փոխարենն ստանալով ինչ-որ նյութական բարիքներ, իսկ Թուրքիայի` սեփական անվտանգության և իշխանության պահպանման երաշխիքներ։
Ազգային ուժերի նպատակն այս պայմաններում պետք է լինի թույլ չտալը, որ Փաշինյանի վարչախումբը Սյունիքը հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես դա արեց Արցախի հետ։
•Այսօր, երբ Թուրքիայի հետ սուր հակասություններ ունեն ոչ միայն Ռուսաստանը և Իրանը, այլև աստիճանաբար սկսում են բախվել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից` ԱՄՆ-ի և նույնիսկ Իսրայելի շահերը, մենք բացառիկ պատմական հնարավորություն ենք ստանում իրական պատվար դնելու թուրքական հետագա էքսպանսիայի դեմ։ Դրա համար պետք է աշխատել այդ կողմերի, նաև քրդերի հետ, որոնք այսօր կենաց-մահու կռիվ են մղում թուրքական ագրեսիայի դեմ, ձևավորել միասնական կոալիցիա, որը կկանխի Թուրքիայի կողմից հետագա էքսպանսիան։